"Քեթրին Գրուպ" ընկերությունը հիմնադրվել է 1997 թ-ին: Այսօր նա լավ ճանաչում և բարի համբավ ունի ինչպես Հայաստանի Հանրապետությունում, այնպես էլ նրա սահմաններից դուրս: Ընկերությունը հասել է դրան մանրամասնորեն մշակված ռազմավարության և արդյունավետ գործունեության կազմակերպման շնորհիվ: Իր գործունեության սկզբում նա կարգավորեց արտադրական գործընթացը, ինչպես նաև ձեռք բերեց մանրածախ առևտրի համար նախատեսված խանութներ: Իրազեկ լինելով շուկայի պահանջներին` ընկերությունը սկսեց ներմուծել սննդամթերքի որոշ տեսակներ և շուտով մատակարարման արդյունավետ ցանցի ստեղծման և գործընկերների հետ ճիշտ համագործակցության շնորհիվ` շուկայում իր նշանակալի տեղը զբաղեցրեց, իսկ որոշ արտադրատեսակներով դարձավ առաջատարը, որն էլ իր հերթին նպաստեց մեծածախ առևտրային կետերի, խանութների ձեռքբերմանը և դրանց գործարկմանը: 2001 թվականից "Քեթրին Գրուպ" ընկերությունը սկսեց ներկրել ադամաթուզ և ցիտրուսային մրգեր` մինչ օրս ապահովելով դրանց անխափան ներմուծումը Հայաստանի Հանրապետություն: 2005 թվականից սկսեց մի շարք սննդամթերքների ներկրումը Հայաստան` աստիճանաբար ընդլայնելով առաջարկվող ապրանքների տեսականին: Այսօր արդեն ընկերութունն ունի 4 առանձին մատակարման ցանցեր տարբեր ապրանքների գծով, որոնք սպասարկում են ոչ միայն Հայաստանի Հանրապետությունը ամբողջությամբ, այլ նաև Լեռնային Ղարաբաղը: Ընկերությունը թե՜ ինքն է աճում և զարգանում, թե՜ նպաստում է իր աշխատակիցների մասնագիտական և ծառայողական վերելքին: Մենք հարգում ենք մեր յուրաքանչյուր աշխատակցի անհատականությունը, սակայն աշխատում ենք միասնական թիմով, ինչը մեզ իրավունք է տալիս հավատալու մեր ընկերության հետագա անխափան գործունեությանը և հաջողություններին: "Քեթրին Գրուպ" ընկերությունը միշտ պատրաստ է կայուն և փոխշահավետ պայմաններով համագործակցելու ինչպես նախկին, այնպես էլ նոր գործընկերների հետ: ![]() |












