Բարի գալուստ «Քեթրին Գրուպ» ընկերության կայքը
“Քեթրին Գրուպ” Ընկերությունը հիմնվել է 1997թ.: Որպես հիմնական գործունեություն հանդիսացել է մրգերի ներկրումն ու իրացումը սեփական դիստրիբուցիոն ցանցի միջոցով:
Տարեցտարի Ընկերության գործունեության շրջանակները ընդլայնվել են` Հայաստանյան շուկան հագեցնելով համաշխարհային ճանաչված և սիրված ապրանքանիշերի ապրանքատեսակներով:
Միայն վերջին` 2010 թվականին մեզ միացան այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ և ապրանքանիշեր ինչպիսիք են.
- մանկական կերերի գերմանական ՀՈՒՄԱՆԱ ընկերությունը, որը մանկական կերեր արտադրող ընկերությունների առաջատարներից է ամբողջ աշխարհում,
- չինական խոշորագույն ավտոարտադրող BYD ընկերությունը, որի ավտոմեքենաները, էլեկտրոմոբիլները և հիբրիդային մեքենաները լավագույններն են նոր զարգացող ավտոարտադրողների շարքերում,
- իտալական ԲԱՐՈՆԻԱ մակարոնները: Այս մակարոնները արտադրվում են իտալական Կամպանա շրջանում, որը հայտնի է մակարոնի պատրաստման իր ավանդույթներով: ԲԱՐՈՆԻԱ մակարոնները պատրաստվում են ցորենի բարձրակարգ կոշտ տեսակներից և առանձնանում են իրենց թե՛ որակական և թե՛ համային հատկանիշներով,
- պորտուգալական ԴԱՆՔԵՅՔ ընկերության ԴԱՆԵԶԻՏԱ հրուշակեղենը: Այն ներկայացված է աշխարհի 103 երկրներում և սիրված է իր բարձր որակի և էկոլոգիապես մաքուր արտադրանքի շնորհիվ,
- իսպանական ՀՈՒՏԵՍԱ ընկերությունը` իր Հուտեսա և Մարկեսա Դե Օլիվա ձիթապտուղների տեսականիով:































