BYD ավտոմեքենաներ և էկեկտրամոբիլներ

2010 թվականից “Քեթրին Գրուպ” ընկերությունը դարձավ համաշխարհային ճանաչում ունեցող չինական BYD մակնիշի ավտոմեքենաների պաշտոնական դիստրիբյուտորը Հայաստանում:

BYD Limited ընկերությունը ստեղծվել է 1995թ.: Այն հանդիսանում է բարձր տեխնոլոգիաներով հագեցած մասնավոր ձեռնարկություն, որի բաժնետոմսերը տեղադրված են Հոնկոնգի բորսայում: Ընկերության տրամադրության տակ են գտնվում ավելի քան 7 մլն. ք/մ ընդհանուր մակերեսով 9 արտադրական բազաներ: BYD-ի մասնաճյուղերը բացվել են ԱՄՆ-ում, Եվրոպայում, Ճապոնիայում, Հարավային Կորեայում, Հնդկաստանում, Թայվանում, Հոնկոնգում և այլն: Աշխատակիցների ընդհանուր քանակը գերազանցում է 200 000:

BYD ընկերությունն ունի բիզնեսի երկու հիմնական ուղղություն` տեղեկատվական տեխնոլոգիաներ և ավտոմեքենաների արտադրություն: Ի շնորհիվ տեխնոլոգիաներում մշտապես կատարվող նորարարությունների, հետազոտությունների, մշակումների և ծառայությունների ընկերությունը վստահություն է ձեռք բերել համաշխարհային շատ սպառողների, այդ թվում` Nokia, Motorolla, Samsung ընկերությունների մոտ:

Պաշտոնապես BYD ընկերությունը դուրս է եկել ավտոմեքենաների արտադրության շուկա 2003 թվականից: Օգտագործելով իր առաջավոր փորձը ակումուլյատորային մարտկոցների նախագծման և արտադրման ոլորտում, ընկերությունը շուտով դարձավ առաջատար էլեկտրոնային հիբրիդ ավտոմեքենաների, իսկ ներկայումս նաև էլեկտրոմոբիլների արտադրության մեջ: Ներկայումս BYD-ը հանդիսանում է ավտոմեքենաների ամենախոշոր չինական արտադրողը և արտահանողը:

Ընկերության պաշտոնական վեբ-կայքը` www.byd.com

Բարեգործություն
  • Համայնքի մանկապարտեզներում կազ­մա­կեր­պու­թյու­նը ամանորի հան­դես­ներ է կազ­մա­կեր­պում: Հատուկ կարևորու­թյուն տա­լով երի­տա­սարդ սերնդի կրթու­թյա­նը, “Քեթրին Բարեգործություն” կազ­մա­կեր­պու­թյու­նը միջ­նա­կարգ դպրոց­նե­րում ֆի­նան­սա­վո­րում է... շարունակել »
  • “Քեթրին Գրուպ” Ընկերու­թյու­նը հիմնել և ֆի­նան­սա­վո­րում է “Քեթրին” ման­կա­պա­տա­նե­կան սու­սե­րա­մար­տի ակում­բը: Այդ ակում­բի սա­նե­րից շա­տե­րը առա­ջին տեղերն են զբա­ղեց­րել Հա­յաս­տա­նի մրցում­նե­րին, ինչ­պես նաև հա­ջո­ղու­թյամբ մաս­նակ­ցում են միջ­ազ­գա­յին մրցա­խա­ղե­րում... շարունակել »
  • Համայնքի մանկապարտեզներում կազմակեր-պությունը ամանորի հանդեսներ է կազմակերպում: Հատուկ կարևորություն տալով երիտասարդ սերնդի կրթությանը, “Քեթրին Բարեգործություն” կազմակերպությունը ... շարունակել »
  • “Քեթրին” բարեգործական կազմակեր-պությունը աջակցում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի մունիցիպալ իշխանություններին բակային տարածքների և մանկական հրապարակների բարեկարգման գործում: շարունակել »
  • Յուրաքանչյուր տարի` հունիսի 1-ին, երեխաների պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի բոլոր 15 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ... շարունակել »
  • “Քեթրին” հկ-ն, մտածելով նաև մեծա-հասակների ամառային երեկոները հաճելի և հետաքրքիր անցկացնելու մասին, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի 16 բակերում անց է կացրել նարդու մրցաշարեր: շարունակել »
  • “Քեթրին” հկ-ն ամեն տարի՝ մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ, պսակադրում է կատարում անհայտ զինվորի և Շուշիի ազատագրամանը նվիրված ... շարունակել »
Ավտոբիզնես Գործունեություն