Դիստրիբուցիա
“Քեթրին Գրուպ” ՍՊ Ընկերությունը ստեղծել է լայնածավալ դիստրիբուցիոն ցանց` ծածկելով Հայաստանի Հանրապետության ողջ տարածքը, ինչպես նաև Արցախը: Այդ ցանցի միջոցով հայ սպառողին են հասնում որակյալ և աշխարհում մեծ ճանաչում ունեցող ապրանքանիշերի արտադրանքը: Ընկերության կողմից իրականացվող ներկրումը և դիստրիբուցիան բաժանվում են երկու հիմնական ուղղության` մրգերի և սննդամթերքի ներկրում և իրացում:
Մրգերի ներկրման և իրացման ոլորտում Ընկերությունը հայաստանյան շուկայում առաջատար դիրքեր է գրավում` գլխավորապես ներկրելով բանան, ցիտրուսներ և տրոպիկական այլ մրգեր: Այս ոլորտում իր 15-ամյա փորձի և արհեստավարժ անձնակազմի շնորիվ Ընկերությունը կայուն դիրքեր է գրավում շուկայում, իր դիստրբուցիոն ցանցով ծածկելով հանրապետության և Արցախի ողջ տարածքը և կլոր տարին հայ սպառողին ապահովելով էկզոտիկ և տրոպիկական մրգերով:
Սննդամթերքների ներկրման և իրացման ոլոտը զարգացող և տարեցտարի աճող ոլորտ է, որն անընդհատ համալրվում է նորանոր ապրանքատեսակներով և համաշխարհային բրենդերով: Մեր գործընկերներն են հանդիսանում այնպիսի աշխարհահռչակ ընկերություններ ինչպիսիք են Dole, Humana, Del Monte, Dan Cake, Unifrutti, Chiquita ընկերությունները:
Ընկերությունը միշտ բաց է համագործակցության առաջարկների համար և տրամադրում է շահավետ պայմաններ համատեղ աշխատանքի համար:
Համագործակցության և գործնական այլ հարցերով խնդրում ենք դիմել մեր Ընկերության գլխավոր գրասենյակ:
































