“Չերկիզովո” խումբը
"Չերկիզովո” խումբը ամբողջական արտադրական սպառման ցիկլով ուղղաձիգ ինտեգրված ագրարային արդյունաբերական ընկերություն է, որն ընդգրկում է ագրարային շղթայի բոլոր օղակները` կոմբիկերերի արտադրությունից մինչև մսամթերքի արտադրությունը և դրա ռեալիզացիան:
Ընկերության գործունեությունը կազմված է 3 հիմնական արտադրական սեգմենտներից`
- Մսի մշակում` 6 մսամշակման ձեռնարկություններ, որոնք իրականացնում են երշիկի, խոզապուխտի, մսի կիսաֆաբկիկատների և մսից պատրաստվող այլ արտադրանքի արտադրությունը, ինչպես նաև առևտրային ընկերություններ;
- Թռչնաբուծություն` 4 թռչնաբուծական համալիր, 2 թռչնամշակման գործարան, կոմբիկերի գործարան, ինչպես նաև առևտրի տներ;
- Խոզաբուծություն` 5 խոշոր խոզաբուծական համալիրներ, ներառյալ կոմբիկերերի արտադրման հարթակներ:
“Չերկիզովո” խումբը իրականացնում է կոմբիկերերի արտադրմանը վերաբերող գործունեություն` սեփական հզորությունը թույլ է տալիս արտադրել անհրաժեշտ կերերի ավելի քան 90%-ը, ինչպես նաև արտադրանքի տարածման վերաբերյալ - ստեղծված մասշտաբային դիստրիբյուտորական ցանցը ապահովում է առաքումը Ռուսաստանի ամբողջ տարածքով: “Չերկիզովո” խմբի ապրանքանիշերի թղթապանակն ընդգրկում է առաջատար արևտրային ապրանքանիշերի մսի արտադրանքը, որը ոչ միայն անփոփոխ պահանջարկ է վայելում սպառողների մոտ, այլ նաև ամեն տարի որակի համար ամենաբարձր պարգևներն է շահում զանազան ոլորտների ցուցահանդեսներում: Մեր բրենդերի մեջ են այնպիսի ճանաչված ապրանքանիշեր, ինչպիսիք են` “Պետելինկա”, “Կուրինոյե ցարստվո”, “Չերկիզովսկի”, “Պյատ զվյոզդ”:
“Չերկիզովսկի”-ն առաջատար ռուսաստանյան ապրանքանիշ է, որի հիմքում որակն է: Ապրանքատեսակի մեծ մասը արտադրվում է ԳՕՍՏ-ի համապատասխան մսի հումքից, որն արտադրվում է սեփական անասնաբուծական տնտեսություններում: Ընդգրկում է երշիկների տարբեր տեսակներ, մսային դելիկատեսներ, կիսաֆաբրիկատներ, պաշտետներ:
“Հինգ աստղ”-ը բացառապես բարձր որակի դելիկատեսային արտադրանքի արևտրային ապրանքանիշ է: Բրենդի ապրանքատեսակը կազմված է նրբախորտիկներից, ապխտած և եփած երշիկներից, պատրաստված բարձր տեսակի հումքից, էկզոտիկ համեմունքներից, որոնք ապահովում են նուրբ և ընտիր համ:
“Իմպերիա վկուսա” - այս առևտրային ապրանքանիշի ներքո արտադրվում են դելիկատեսային խոզապուխտներ և ապուխտներ, պատրաստված ընտիր մսի ամբողջական կտորներից: Խոզապուխտի պատրաստումը կատարվում է ըստ օրիգինալ բաղադրատոմսի և տեխնոլոգիայի` բացառիկ իսպանական սարքավորման միջոցով:
“Սլավնիցա”-ն բացառապես բարձր որակի երշիկի արտադրանքի առևտրային ապրանքանիշ է: Բրենդի ապրանքատեսակը կազմված է եփած երշիկից, նրբերշիկից և խոզապուխտից, պատրաստված բարձր տեսակի հումքից, բնական համեմունքներից, որոնք ապահովում են նուրբ և ընտիր համը:
“Պենզենսկի”-ն առաջատար ռեգիոնալ ապրանքանիշ է, որը կայուն կերպով կապակցվում է սպառողական շուկայում որակյալ մսամթերքի արտադրանքի հետ: “Պենզենսկի” ապրանքանիշի ներքո արտադրվում է բարձր տեսակի երշիկի արտադրանք համապատասխան ԳՕՍՏ-ի և ձեռնարկության տեխնոլոգների կողմից մշակված բաղադրատոմսերով: Ամբողջ արտադրանքը մշակվում է ընտիր սառեցված խոզի և տավարի մսից, որն արտադրված է սեփական սպանդագծերում: “Պենզենսկի” առևտրային ապրանքանիշը ներկայացված է շուկայում երշիկի տարբեր ապրանքատեսակներով, մսի դելիկատեսներով, պաղեցված և սառեցված մսի կիսաֆաբրիկատներով:
Ընկերության պաշտոնական վեբ-կայքը` www.cherkizovo-group.ru











