Старый Мельник և Efes
Efes Ընկերությունը ներկայացնում է լայն ճանաչում վայելող EFES և Старый Мельник գարեջրերը:
Старый Мельник գարեջուրը ռուսական շուկայի ամենաարագ զարգացող ապրանքանիշերից մեկն է: Այն արժանացել է մի շարք պատվոգրերի և պարգևների ինչպես իր հայրենիքում, այնպես էլ միջազգային հեղինակավոր դեգուստացիոն մրցույթների ժամանակ:
Ընկերության հիմնական գաղափարախոսությունը նորարարությունն ու զարգացումն է: Այն արտահանվում է աշխարհի շատ երկրներ, այդ թվում նաև Հայաստան:
Efes գարեջուրը միջազգային ապրանքանիշ է, որը արտադրվում է աշխարհի 5 երկրներում տեղակայված 11 գարեջրի գործարաններում և ներկայացված է ավելի քան 50 երկրներում: Ապրանքանիշը ունի բազմաթիվ պարգևներ, հաղթող է ճանաճվել այնպիսի հեղինակավոր մրցույթներում, ինչպիսիք են` Աշխարհի Գարեջրի Գավաթը 1996թ., Մոնդ Սելեկսյոն Բրյուսել 2002թ. և այլն: Գարեջուրը նախատեսված է ակտիվ, դեպի ապագան միտված, հաջողակ մարդկանց համար, որոնք ընտրում են աշխարհահռչակ ապրանքնաշի անթերի որակը:













