Պրակտիկա
“Քեթրին Գրուպ” Ընկերությունը աջակցելով երիտասարդությանը` պատրաստ է պրակտիկա անցնելու նպատակով ընդունել ուսանողներին և նորավարտ մասնագետներին:
Մեր Ընկերությունում անցած պրակտիկան կօգնի երիտասարդներին կատարելագործել իրենց գործնական հմտությունները, սովորել կիրառել տեսական գիտելիքները գործող բիզնեսում: Լավագույնները հնարավորություն կունենան ընդգրկվել մեր Ընկերության ռեսուրսների բազայում` հետագայում աշխատանքի տեղավորման հեռանկարով:
Դիմումները խնդրում ենք ուղղել մեր Ընկերության գլխավոր գրասենյակ:































