Կամավորություն
“Քեթրին Գրուպ” Ընկերությունը բարեգործական գործունեության շրջանակներում միշտ ուրախ է իր ծավալած աշխատանքներում ներառել կամավորների: Մենք գնահատում և ողջունում ենք այն անձանց, ովքեր ցանկանում են իրենց ջանքերն ուղղել երեխաների, ծերերի և հաշմանդամների բարօրությանը և պատրաստ ենք ներգրավել բոլոր ցանկացողներին մեր բարեգործական աշխատանքներում:
“Քեթրին Գրուպ” Ընկերությունը կարևորում է յուրաքանչյուր, նույնիսկ ամենափոքր ներդրումը մեր հասարակության խոցելի խավերին աջակցման գործում:
Եթե Դուք պատրաստ եք, կամավորության հիմունքներով, օգնել իրականացնել բարեգործական ծրագրերը, խնդրում ենք դիմել մեր “Քեթրին” բարեգործական հասարակական կազմակերպության գրասենյակ:































