Ներմուծում / Արտահանում
“Քեթրին Գրուպ” Ընկերությունը Հայաստանի առաջատար ներմուծող Ընկերություններից մեկն է: Մենք ապահովում ենք Հայաստանի Հանրապետություն` մրգերի և սննդամթերքի ներկրման խոշորագույն մասը: Ներկրվում են բացառապես որակյալ, հանրաճանաչ և շատ երկրներում ներկայացված ապրանքանիշեր: Ընկերությունը իր դիստրիբուցիոն ցանցի միջոցով ծածկում է մեր հանրապետության ողջ տարածքը, ինչպես նաև Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը: Մեր Ընկերությունը համագործակցում է բոլոր խոշոր սուպերմարկետների հետ, սակայն բաց է համագործակցության ցանկացած առաջարկի նկատմաբ:
Ընկերությունը գործունեություն է ծավալում նաև արտահանման ոլորտում: Արտահանումը կազմակերպվում է գլխավորապես դեպի հարևան հանրապետությունները:
Համագործակցության, ներկրման, արտահանման, մեծածախ գնման, վաճառքի և գործնական այլ հարցերով խնդրում ենք դիմել մեր Ընկերության գլխավոր գրասենյակ:































