Սոցիալական պատասխանատվություն

“Քեթրին Գրուպ” Ընկերությունը գիտակցելով, որ իր գործնական հաջողությունները պարտավորեցնող են, պատասխանատվություն է ստանձնել համայնքի բնակիչների առջև, որտեղ ծավալվում է իր հիմնական գործունեությունը` 2000-ական թվականներից սկսելով ակտիվորեն զբաղվել բարեգործությամբ: Ընկերության կողմից հիմնադրվեց “Քեթրին Բարեգործություն” կազմակերպությունը, որը գործում է մայրաքաղաքի Քանաքեռ-Զեյթուն համայնքում: Բարեգործական կազմակերպության ուշադրության կենտրոնում են գտնվում բնակչության առավել խոցելի խավերը` երեխաները, տարեց մարդիկ և հաշմանդամները, անապահով ընտանիքները, զոհված ազատամարտիկների ընտանիքները:

Աջակցություն դպրոցներին, մանկապարտեզներին և մանկապատանեկան խմբակներին

Համայնքի մանկապարտեզներում կազմակերպությունը ամանորի հանդեսներ է կազմակերպում: Հատուկ կարևորություն տալով երիտասարդ սերնդի կրթությանը, “Քեթրին Բարեգործություն” կազմակերպությունը միջնակարգ դպրոցներում ֆինանսավորում է համակարգչային դասարանների, տեսալսարանների ստեղծումը, աջակցում է այլ, ուսուցման ընթացքում անհրաժեշտ տեխնիկայի ձեռք բերմանը: Ամառային արձակուրդների ընթացքում կազմակերպվում են ամառային ճամբարներ, որոնք հագեցած են մշակութային և հանրակրթական միջոցառումներով:

Ամառային ամիսների ընթացքում երեխաները հաճախում են թանգարաններ, ուսուցանում ժողովրդական երգեր, պարեր, սովորում են արտասանել բանաստեղծություններ և ընդհանրապես ստանում ազգային հայրենասիրական դաստիարակություն: Ամառային ճամբարները ավարտվում են համերգով և նրա մասնակիցների կողմից ամառվա ընթացքում ձեռք բերված ունակությունների և գիտելիքների ցուցադրմամբ:

«Քեթրին՚ հկ-ն համագործակցում է Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքում գործող «ՆԻՆԱՐԵ՚ պարի մանկական համույթի հետ, որի ելույթներով են զարդարվում բակային ճամբարները:

“Քեթրին” բարեգործական կազմակերպությունը աջակցում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի մունիցիպալ իշխանություններին բակային տարածքների և մանկական հրապարակների բարեկարգման գործում:

Կազմակերպության աշխատակիցները նաև սոցիալապես ակտիվ են, մասնակցում են շաբաթօրյակներին և տարածքների կանաչապատման և բարեկարգման միջոցառումներին:

“Քեթրին” հկ-ն համայնքի բակերում սկսել է խաղահրապարակների կառուցման, այգիների կանաչապատման աշխատանքները: Արդեն իսկ շահագործման են հանձնվել երկու մանկական խաղահրապարակ, որոնք պարբերեբար վերանորոգվում են:

“Քեթրին” հկ-ն հոգ է տանում երեխաների մասին

Յուրաքանչյուր տարի` հունիսի 1-ին, երեխաների պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի բոլոր 15 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ծաղրածուների և հեքիաթային հերոսների մասնակցությամբ կազմակերպվում են զվարճալի միջոցառումներ, երեխաներին տրվում են նվերներ: Իսկ ամանորյա տոներին երեխաները ստանում են մրգերով լի տոպրակներ:
  
  
  

Երբ գալիս է սեպտեմբերը...

Գիտելիքի օրվա առթիվ «Քեթրին բարեգործություն» կազմակերպությունը Քանաքեռ-Զեյթուն համայնքի 11 դպրոցների առաջին դասարանի աշակերտներին շնորհավորել է և ավանդույթի համաձայն նվիրել 13 անուն գրենական պիտույք։ Առաջնորդվելով այն գաղափարախոսությամբ, որ կրթված հասարակությունն ավելի մեծ հնարավորություն ունի իր բարեկեցությունն ապահովելու՝ «Քեթրին բարեգործություն» կազմակերպությունը միջնակարգ դպրոցներում ֆինանսավորում է համակարգչային դասարանների, տեսալսարանների ստեղծումը, աջակցում է այլ՝ ուսուցման ընթացքում անհրաժեշտ տեխնիկայի ձեռք բերմանը:
 

“Քեթրին” հկ-ն, մտածելով նաև մեծահասակների ամառային երեկոները հաճելի և հետաքրքիր անցկացնելու մասին, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի 16 բակերում անց է կացրել նարդու մրցաշարեր: Մասնակիցներից 16-ը, անցնելով կիսաեզրափակիչ փուլ, ստացել են “Քեթրին” տարբերանշանով նարդիներ ու պատվոգրեր: Իսկ եզափակիչ փուլ անցած երեք հաղթողների տրվել են խոշոր դրամական պարգևներ:

“Քեթրին” հկ-ի հայրենասիրական գործունեությունը

“Քեթրին” հկ-ն ամեն տարի՝ մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ, պսակադրում է կատարում անհայտ զինվորի և Շուշիի ազատագրամանը նվիրված հուշարձաններին՝ իր երախտիքի և հարգանքի տուրքը մատուցելով հայրենիքի նվիրյալներին:

“Քեթրին” հկ-ն ապրիլի 24-ին՝ Օսմանյան կայսրությունում հայերի նկատմամբ իրականացված ցեղասպանության, թուրք յաթաղանին զոհ գնացած մեկ ու կես միլիոն հայերի հիշատակին նվիրված քայլերթ է կազմակերպում դեպի Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, կատարում պսակադրություն: Իսկ նախօրեին, ոգեկոչելով Հայոց Մեծ Եղեռնի զոհերի հիշատակը՝ ջահերով ու մոմերով բողոքի երթ անցկացնում հուշահամալիրի տարածքում:

Աջակցություն հաշմանդամներին և խոցելի խավին

“Քեթրին” հկ-ի կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի անապահով ընտանիքներին և հաշմանդամներին ցուցաբերվում է կենցաղային և դրամական օգնություն, բազմանդամ ընտանիքներին տրամադրվում են համակարգիչներ: Յուրաքանչյուր տարվա դեկտեմբերի 3-ին, հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, համայնքի հաշմանդամներին ցուցաբերվում է անհրաժեշտ աջակցություն:

“Քեթրին” Հասարակական Կազմակերպության գրասենյակում միշտ պատրաստ են լսելու Ձեր խնդիրները և դրանք Հոգաբարձուների խորհրդում քննարկելուց հետո որոշում ընդունելու հնարավոր աջակցության ձևի և չափի մասին:

"Քեթրինի" անակնկալը` Ազատանում ծնված եռյակի անապահով ընտանիքին

"Քեթրին" հ/կ անակնկալ էր պատրաստել Շիրակի մարզի Ազատան համայնքում մայիսի 12-ին լույս աշխարհ եկած փոքրիկներին։

Լրատվական կայքերից տեղեկանալով փոքրիկների մասին, որ եռյակ ունեցած Գասպարյանների ընտանիքը ծանր սոցիալական պայմանների պատճառով չի կարողանում հոգալ երեխաների կենսական կարիքները` կազմակերպության անդամները եղան նրանց ընտանիքում։ "Քեթրին" հ/կ ներկայացուցիչները եռյակին մանկական սպիտակեղեն, հագուստ և պահարան նվիրեցին, մայրիկին` ծաղկեփունջ,իսկ ընտանիքին` սնունդ:

Ընտանիքը, որտեղ ծնվել են փոքրիկներ Մարիետան, Մերին ու Նարեկը, արդեն ունի տասնմեկ անդամ:

Քեթրինը՝ երիտասարդների և երեխաների համար

Քեթրին հասարակական կազմակերպության երիտասարդական միությունը կազմակերպեց արշավ դեպի Խոր-Վիրապ և Նորավանք: Ծրագրի ընթացքում երիտասարդները ծանոթացան քրիստոնյա Հայաստանի պատմության ամենակարևոր դրվագներից մեկին, հիացան միջնադարյան ճարտարապետության գլուխգործոց հանդիսացող Նորավանքի գեղեցկությամբ:

Իսկ Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի 60 երեխաներ Քեթրին ՀԿ-ի աջակցությամբ այցելեցին Դելֆինարիում Նեմո, որտեղ նրանք ոչ միայն հիացան կենդանիների ներկայացմամբ, այլև հետաքրքիր տեղեկատվություն ստացան ծովային կենդանիների կյանքի մասին: Այնուհետև երեխաները այցելել են Կոմիտասի անվան այգում գտնվող Զորավար Անդրանիկի տուն թանգարան:

Էքսկուրսիա՝ դեպի Գառնու հեթանոսական տաճար,Գեղարդավանք, Խոր-Վիրապ

Ամառային արձակուրդները ավելի ուրախ և բովանդակալից անցկացնելու համար Քեթրին ՀԿ-ն Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի թվով 60 երեխաների համար կազմակերպել է անմոռանալի այցելություններ դեպի Հայաստան աշխարհի տեսարժան վայրեր՝ Գառնու հեթանոսական տաճար, Գեղարդավանք, Խոր-Վիրապ: Այցի շրջանակներում երեխաները հնարավորություն են ունեցել ծանոթանալ բազմադարյան հնավայրերի և սեփական ժողովրդի պատմությանը, հիանալ գեղատեսիլ բնությամբ:
    

Քեթրինի անդամները՝ որպես դոնորներ

Հունիսի 14-ին, երբ նշվում է դոնորների միջազգային օրը, Քեթրին ՀԿ-ի երիտասարդական միության խորհրդի կազմի 15 անդամներ, գիտակցելով, որ օրերից մի օր կարող են փրկել մարդկանց կյանքը, բարեգործական հիմունքներով արյան փոխներարկման կենտրոնում հանձնել են իրենց արյունը, որը անվճար կտրամադրվի երեխաներին:

«Քեթրին»–ը շնորհավորում է ուսուցիչներին

Ուսուցչի համաշխարհային օրվա կապակցությամբ հոկտեմբերի 5-ին «Քեթրին» բարեգործական կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են Քանաքեռ–Զեյթուն վարչական շրջանի 15 դպրոցներ, շնորհավորել ուսուցիչներին ու նվիրել ծաղիկներ:

 Բարեգործական կազմակերպությունն իր երախտագիտությունն է հայտնում կրթության և գիտելիքի առաջամարտիկներին քրտնաջան աշխատանքի համար և մաղթում հաջողություն ու քաջառողջություն։

"Քեթրին"-ը  բարեգործություն է իրականացրել նաև Արցախում

"Քեթրին" բարեգործական կազմակերպությունը հոկտեմբերի 24-27-ը Արցախում էր: Այցի շրջանակներում, Քեթրինի անդամները, մեծարելով արցախյան պատերազմում զոհվածներին, այցելել են Ստեփանակերտի զինվորական պանթեոն, ծաղկեպսակ դրել  Արցախյան գոյամարտի նահատակների հիշատակին: Այդ օրերի ընթացքում Ստեփանակերտի ծննդատանը ծնված 16 նորածիններին "Քեթրինը" նվիրել է փաթեթներ` նորածնի հագուստի տեսականիով, իսկ Ստեփանակերտի կենտրոնական հոսպիտալին, Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնին ու մանկական հիվանդանոցին` մանկական սնունդ և բուժպարագաներ: Կազմակերպության ներկայացուցիչներն այցելել են նաև Ասկերանի և Մարտակերտի զորամասեր, նվերներ  հանձնել զինծառայողներին, կազմակերպել  ուրախ համերգային ծրագիր:

Ի դեպ," Քեթրին" հասարակական  կազմակերպության` բարեգործություն անելու ցանկության կյանքի կոչմանը մեծապես նպաստել են ինչպես Հայաստանի Հանրապետության, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության Պաշտպանության նախարարությունները:

Նշենք, որ բարեգործությունը կատարվել է նաև "Երաշխավոր հայրենասեր այրիների", "Քարավան 88" "Հույս հայության", "Համագործակցություն հանուն խաղաղության և հասարակության ներդաշնակ զարգացման" հասարակական կազմակերպությունների հետ համատեղ:

Աջակցություն հաշմանդամներին և խոցելի խավին

«Քեթրին Բարեգործություն» կազմակերպության կողմից Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի անապահով ընտանիքներին և հաշմանդամներին պարբերաբար ցուցաբերվում է կենցաղային ու դրամական օգնություն, իսկ բազմանդամ ընտանիքներին` տրամադրվում է համակարգիչներ:

2011 թվականը կազմակերպության համար ևս բացառություն չէր. դեկտեմբերի 3-ին, հաշմանդամների միջազգային օրվա կապակցությամբ, «Քեթրին»-ը, բարեգործության շրջանակներում, մոտ 830 հաշմանդամի սնունդ հատկացրեց:

Կազմակերպության հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արթուր Ստեփանյանը հավաստիացրել է բոլորին, որ «Քեթրին»-ի գրասենյակում միշտ պատրաստ են լսելու նրանց խնդիրներն ու դրանք Հոգաբարձուների խորհրդում քննարկելուց հետո` որոշում ընդունել հնարավոր աջակցության ձևի ու չափի մասին:

Ներկայում Հայաստանում ապրում է ավելի քան 170 հազար հաշմանդամ, որոնցից մոտ 9 հազարը մինչև 17 տարեկան են: Նրանցից քչերին կարող ենք տեսնել դպրոցներում, այգիներում, սրճարաններում կամ այլ հասարակական վայրերում` բոլորի կողքին, բոլորին հավասար: «Քեթրին»-ը փորձում է նման ակցիաներով փոքրիշատե թեթևացնել հասարակության այս խոցելի խմբի առօրյա հոգսերն ու ևս մեկ անգամ հիշեցնում է` հաշմանդամությունը ողբերգություն չէ, ու բոլոր մարդկանց համար պետք է ստեղծվեն արժանապատիվ կյանքով ապրելու հավասար պայմաններ:

    


Ամանորյա հրաշքներին սպասող փոքրիկներին առաջինը «Քեթրին»-ը շտապեց ուրախացնել

 «Քեթրին Բարեգործություն» կազմակերպությունը` հոգաբարձուների խորհրդի փոխնախագահ Արթուր Ստեփանյանի գլխավորությամբ, չմոռանալով, որ Ամանորը նախևառաջ փոքրիկների համար հրաշքներով ու անակնկալներով լի տոն է, Քանաքեռ-Զեյթունի նախադպրոցական ուսումնական 15 հաստատությունների սաներին ու աշխատակազմին հաճելի անակնկալ է մատուցել` նրանց հանձնելով ընդհանուր առմամբ 2500 նվեր-փաթեթներ:

«Քեթրին»-ը շնորհավորում է հայուհիներին մեկամսյակի առթիվ

 «Քեթրին Բարեգործություն» կազմակերպությունը մարտի 8-ի գեղեցիկ տոնի  կապակցությամբ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանի կանանց համար անակնկալ էր պատրաստել` գարնանային տոնի առթիվ նրանց նվիրելով ծաղիկներ:

«Քեթրին»-ը շնորհավորում է բոլոր հայուհիներին մայրության եւ գեղեցկության տոնի  առթիվ՝ մաղթելով ամենայն բարիք ու բարեկեցություն, կանացի երջանկություն ու սեր:

Բարեգործություն
  • Համայնքի մանկապարտեզներում կազ­մա­կեր­պու­թյու­նը ամանորի հան­դես­ներ է կազ­մա­կեր­պում: Հատուկ կարևորու­թյուն տա­լով երի­տա­սարդ սերնդի կրթու­թյա­նը, “Քեթրին Բարեգործություն” կազ­մա­կեր­պու­թյու­նը միջ­նա­կարգ դպրոց­նե­րում ֆի­նան­սա­վո­րում է... շարունակել »
  • “Քեթրին Գրուպ” Ընկերու­թյու­նը հիմնել և ֆի­նան­սա­վո­րում է “Քեթրին” ման­կա­պա­տա­նե­կան սու­սե­րա­մար­տի ակում­բը: Այդ ակում­բի սա­նե­րից շա­տե­րը առա­ջին տեղերն են զբա­ղեց­րել Հա­յաս­տա­նի մրցում­նե­րին, ինչ­պես նաև հա­ջո­ղու­թյամբ մաս­նակ­ցում են միջ­ազ­գա­յին մրցա­խա­ղե­րում... շարունակել »
  • Համայնքի մանկապարտեզներում կազմակեր-պությունը ամանորի հանդեսներ է կազմակերպում: Հատուկ կարևորություն տալով երիտասարդ սերնդի կրթությանը, “Քեթրին Բարեգործություն” կազմակերպությունը ... շարունակել »
  • “Քեթրին” բարեգործական կազմակեր-պությունը աջակցում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի մունիցիպալ իշխանություններին բակային տարածքների և մանկական հրապարակների բարեկարգման գործում: շարունակել »
  • Յուրաքանչյուր տարի` հունիսի 1-ին, երեխաների պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի բոլոր 15 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ... շարունակել »
  • “Քեթրին” հկ-ն, մտածելով նաև մեծա-հասակների ամառային երեկոները հաճելի և հետաքրքիր անցկացնելու մասին, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի 16 բակերում անց է կացրել նարդու մրցաշարեր: շարունակել »
  • “Քեթրին” հկ-ն ամեն տարի՝ մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ, պսակադրում է կատարում անհայտ զինվորի և Շուշիի ազատագրամանը նվիրված ... շարունակել »
Ավտոբիզնես Գործունեություն