Սուսերամարտի դպրոց

“Քեթրին Գրուպ” Ընկերությունը հիմնել և ֆինանսավորում է “Քեթրին” մանկապատանեկան սուսերամարտի ակումբը, որտեղ մարզվում են տարբեր տարիքի թվով 60 երեխաներ: Այդ ակումբի սաներից շատերը առաջին տեղերն են զբաղեցրել Հայաստանի մրցումներին, ինչպես նաև հաջողությամբ մասնակցում են միջազգային մրցախաղերում, բերելով երկրին մեդալներ: Ընկերությունը կազմակերպում է ակումբի մասնակիցների երկարատև հավաքներ Սևանա լճի ափին, Noy Land հանգստի գոտում, ինչն օժանդակում է երեխաների ֆիզիկական պատրաստվածության զարգացմանը և պահպանմանը և սպորտում նոր հաջողություններին:

Պարգևներ՝ "Քեթրին" սուսերամարտի ակումբի 4-ամյա գործունեության առիթով

Այսօր "Քեթրին" սուսերամարտի ակումբի նախագահ Միհրան Պողոսյանը, ակումբի 4-ամյա գործունեության և մարզական արդյունքների, ակնառու հաջողությունների առիթով ակումբի լավագույն սաներին պարգևատրեց նվերներով:

Սուսերամարտի ակումբը, որը հիմնադրվել է 2007 թվականին, արդեն ունի մեծ ձեռքբերումներ. ակումբում մարզվող 50 մարզիկները` Երևանից և Բյուրեղավանից, մասնակցելով հանրապետական և միջազգային բազմաթիվ մրցաշարերի և առաջնությունների, նվաճել են ՀՀ առաջնություններում 7 ոսկե, 8 արծաթե, 21 բրոնզե մեդալներ. միջազգային մրցաշարերում՝ 4 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։

Հատկանշական է 2009 թվականին Թուրքիայի Անթալիա քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարը, որտեղ ակումբի սան Հասմիկ Աղաբաբյանը նվաճեց պատվավոր երկրորդ տեղը` արժանանալով արծաթե մեդալի։ Նշենք, որ այս մրցաշարին մասնակցում էին նաև Թուրքիայի, Վրաստանի, Բուլղարիայի, Ռուսաստանի, Եգիպտոսի, Սիրիայի և Հնդկաստանի թվով 83 մարզիկներ:

Հասմիկ Աղաբաբյանը նաև 2009 և 2010թթ. Բաթումի քաղաքում տեղի ունեցած միջազգային մրցաշարերի հաղթող է, իսկ ՀՀ առաջնության մեծահասակների վերջին երկու մրցաշարերում նա լրացրեց ՀՀ սպորտի վարպետի նորմատիվը։

Վերջերս Քութայիսիում և Բաթումիում ավարտված միջազգային մրցաշարերում, որին մասնակցում էին Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի, Ռուսաստանի, Իրանի թիմերը, հաղթողներ ճանաչվեցին Արփինե Աթոյանը` "ճկասուսեր" մարզաձևում, և Էմմա Պողոսովան` "խոցասուսեր" ձևում։

Դպրոցի բազմաթիվ մարզիկներ ընդգրկված են ՀՀ հավաքական թիմերում։ Ակումբի ղեկավարությունը հոգում է նաև սաների հանգստի մասին։ Ամառային արձակուրդների ընթացքում Սևանում կազմակերպում է ուսումնամարզական հավաք։

"Քեթրին" սուսերամարտի ակումբի նախագահ Միհրան Պողոսյանը, ողջունելով ակումբի սաներին, նշեց, որ ակումբն իր ստեղծման օրվանից ծառայում է սաներին կրթելու, դաստիարակելու, մարզելու և մասնագիտություն տալու նվիրական նպատակին։ Նա վստահություն հայտնեց, որ այս տարիների ընթացքում ունեցած ձեռքբերումները, արդյունք են նաև գործի գիտակ մարզիչների աշխատանքի, որոնց շնորհիվ ձեռք են բերել այնպիսի կարողություններ, առանց որոնց հաղթանակներ չեն լինում։

''Սիրելի սաներ, ձեզ վիճակված է կերտել մարզական կենսագրություն վաղ հասակից: Արդեն առիթ եք ունեցել մասնակցել նաև միջազագային մրցաշարերի, շփվել սուսերամարտի տարբեր երկրների դպրոցների ներկայացուցիչների հետ։ Հուսով եմ, որ ձեր բրոնզե, արծաթե, ոսկե մեդալներն ու նվաճումները օրինակելի և ուսանելի կլինեն սկսնակ սուսերամարտիկների համար",- ասաց ակումբի նախագահը՝ մարզիկներին մաղթելով հաջողություններ անձնական կյանքում և մեծ սպորտում։

Հայաստանի սուսերամարտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Գրիգորյանը նույնպես շնորհավորեց ակումբի սաներին, ընդծելով, որ "Քեթրին" սուսերամարտի ակումբը Հայաստանում գործող միակ ինքնուրույն հաստատությունն է, որն ունի արձանագրված լուրջ հաջողություններ: Ֆեդերացիայի նախագահը վստահեցրեց, որ ապագայում էլ ակումբը կունենա մեծ ձեռքբերումներ՝ նպաստելով Հայաստանում սուսերամարտի զարգացմանը:

Նշենք, որ միջոցառմանը մասնակցում էր նաև սպորտասեր հասարակության ներկայացուցիչներ, ակումբի սաների ծնողներ, այլք:

"Քեթրին" սուսերամարտի մարզադպրոցի սան Արփինե Աթոյանը ոսկե մեդալ է նվաճել միջազգային մրցաշարում

Վրաստանի Քութայիս քաղաքում հունիսի 17-20-ին կայացած երիտասարդների սուսերամարտի միջազգային մրցաշարին, որին մասնակցում են Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի հավաքականները, հայ մասնակիցները բերել են 1 ոսկե, 2 արծաթե և 5 բրոնզե մեդալներ։Սուսերամարտի միջազգային մրցաշարին Հայաստանի հավաքականի թիմում ընդգրկված էին "Քեթրին" սուսերամարտի մարզդպրոցի սաները։ " Ճկասուսեր" մարզաձևում առաջին հորիզոնականը զբաղեցրել է Արփինե Աթոյանը, իսկ Հասմիկ Աղաբաբյանը գրավել է 3-րդ հորիզոնականը։ " Խոցասուսեր" մարզաձևում Էմմա Պողոսովան արժանացել է բրոնզե մեդալի։

Քութայիսյան հաղթանակները վկայում են, որ Հայաստանում սուսերմարատի ավանդույթները գնալով ավելի ամուր հիմքների վրա են դրվում։

"Քեթրին" սուսերամարտի մարզադպրոցի սանը՝ պատանիների միջազգային մրցաշարում

Վրաստանի Բաթում քաղաքում հունիսի 28-30 անցկացված սուսերամարտի պատանիների միջազգային մրցաշարում Հայաստանի հավաքականը նվաճել է 7 մեդալ։ Խոցասուսերակրուհիների պայքարումում առաջին տեղն է զբաղեցրել "Քեթրին" սուսերամարտի մարզադպրոցի սան Էմմա Պողոսովան։

Բարեգործություն
  • Համայնքի մանկապարտեզներում կազ­մա­կեր­պու­թյու­նը ամանորի հան­դես­ներ է կազ­մա­կեր­պում: Հատուկ կարևորու­թյուն տա­լով երի­տա­սարդ սերնդի կրթու­թյա­նը, “Քեթրին Բարեգործություն” կազ­մա­կեր­պու­թյու­նը միջ­նա­կարգ դպրոց­նե­րում ֆի­նան­սա­վո­րում է... շարունակել »
  • “Քեթրին Գրուպ” Ընկերու­թյու­նը հիմնել և ֆի­նան­սա­վո­րում է “Քեթրին” ման­կա­պա­տա­նե­կան սու­սե­րա­մար­տի ակում­բը: Այդ ակում­բի սա­նե­րից շա­տե­րը առա­ջին տեղերն են զբա­ղեց­րել Հա­յաս­տա­նի մրցում­նե­րին, ինչ­պես նաև հա­ջո­ղու­թյամբ մաս­նակ­ցում են միջ­ազ­գա­յին մրցա­խա­ղե­րում... շարունակել »
  • Համայնքի մանկապարտեզներում կազմակեր-պությունը ամանորի հանդեսներ է կազմակերպում: Հատուկ կարևորություն տալով երիտասարդ սերնդի կրթությանը, “Քեթրին Բարեգործություն” կազմակերպությունը ... շարունակել »
  • “Քեթրին” բարեգործական կազմակեր-պությունը աջակցում է Քանաքեռ-Զեյթուն համայնքի մունիցիպալ իշխանություններին բակային տարածքների և մանկական հրապարակների բարեկարգման գործում: շարունակել »
  • Յուրաքանչյուր տարի` հունիսի 1-ին, երեխաների պաշպանության միջազգային օրվա կապակցությամբ, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի բոլոր 15 նախադպրոցական ուսումնական հաստատություններում ... շարունակել »
  • “Քեթրին” հկ-ն, մտածելով նաև մեծա-հասակների ամառային երեկոները հաճելի և հետաքրքիր անցկացնելու մասին, Քանաքեռ-Զեյթուն վարչական տարածքի 16 բակերում անց է կացրել նարդու մրցաշարեր: շարունակել »
  • “Քեթրին” հկ-ն ամեն տարի՝ մայիսի 9-ին, Հայրենական Մեծ Պատերազմի հաղթանակի օրվա կապակցությամբ, պսակադրում է կատարում անհայտ զինվորի և Շուշիի ազատագրամանը նվիրված ... շարունակել »
Ավտոբիզնես Գործունեություն